Հանրապետությունում ամուսնության թվերը նվազում են, ամուսնալուծությունները՝ աճում։
Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական թվերի, այս տարվա հունվար–հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ամուսնության 11574 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 175–ի դիմաց։ Այս տարվա առաջին 10 ամիսներին գրանցվել է ամուսնալուծության 4 033 դեպք՝ նախորդ տարի այս ժամանակահատվածում 3 876 էր։
Ըստ պաշտոնական թվերի 2025թ. հունվար-հոկտեմբերին գրանցված 1000 ամուսնության հաշվով արձանագրվել է ամուսնալուծության 348 դեպք` 2024թ. հունվար-հոկտեմբերին արձանագրված 294-ի համեմատ:
News.am
