Логотип

Հայաստանում դեղերը կարող են էժանանալ 20%-ով

Հայաստանում դեղերի գները կարող են նվազել 20%-ով։ Այս մասին հունվարի 20-ին «Տաշիր» ընկերությունների խմբի գործարար և սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում ներդրվել է առողջության ապահովագրության համակարգ և դա որոշ չափով փոխհատուցում է որոշ դեղամիջոցների գների տարբերությունը, բայց ոչ ամբողջությամբ։

Խնդրի լուծման համար Կարապետյանն առաջարկել է ներդնել Վրաստանի փորձը, որտեղ դեղերն անհամեմատ ավելի էժան են, քան Հայաստանում։ Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ Վրաստանում սահմանված է երկիր ներկրվող դեղերի գնի առավելագույն շեմ, ինչը թույլ է տվել կտրուկ նվազեցնել գները։

News.am