Логотип

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՓԱՌԱՏՈՆ

Փետրվարի 20-ից 22-ը Հայաստանում կանցկացվի Ռուսական կինոյի փառատոնը։ Միջոցառումը կազմակերպվում է РОСКИНО-ի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ, և նպատակ ունի նպաստել հումանիտար կապերի ամրապնդմանը ու շարունակել երկու երկրների միջև կինոերկխոսությունը։

ԻՆՉՊԵՍ ՆՇԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՕԼԳԱ ԼՅՈՒԲԻՄՈՎԱՆ. «Մեր երկրներին երկար տարիներ կապում են ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Ռուսական ֆիլմերի ցուցադրությունները Երևանում դարձել են բարի ավանդույթ՝ հանդիսանալով մշակութային համագործակցության ամրապնդման և ստեղծագործական համագործակցության զարգացման ևս մեկ քայլ։

Փառատոնը բացվում է հայտնի հեքիաթի ժամանակակից էկրանավորմամբ՝ «Բուրատինո» ֆիլմով։ Ծրագրում ընդգրկված են ռուսական կինոյի վառ պրեմիերաներ, որոնք պատմում են սիրո, հաղթանակների և բացահայտումների մասին։ Հատուկ տեղ են զբաղեցնում երեխաների և ընտանիքների համար նախատեսված ֆիլմերը»։

«РОСКИНО»-ի գլխավոր տնօրեն Էլզա Անտոնովան հավելել է.

«Մեծ պատիվ է մեզ համար ներկայացնել ռուսական կինոյի հարուստ և բազմազան գունապնակը Հայաստանի հանդիսատեսին։ Ցուցադրությունների ծրագիրը ձևավորվել է՝ հաշվի առնելով ամենալայն լսարանի հետաքրքրությունները, արկածային ֆիլմերի սիրահարներից մինչև խորքային դրամատուրգիայի գնահատողներ։ Այսօր ռուսական կինոն ակտիվորեն զարգանում է, և նման փառատոնները լավագույն հարթակն են՝ ներկայացնելու դրա նոր ձեռքբերումները»։

Փառատոնի շրջանակում բոլոր ցուցադրությունները կլինեն անվճար և կանցկացվեն Կինոմոսկվայում։

ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՆ ՀԵՏևՅԱԼ ՖԻԼՄԵՐԸ.

– «Բուրատինո» (2025, ռեժ. Իգոր Վոլոշին) — Ալեքսեյ Տոլստոյի հայտնի հեքիաթի գունեղ և ժամանակակից էկրանավորում

– «Ամուսնուդ բարև» (2025, ռեժ. Անտոն Մասլով) — կատակերգական մելոդրամա՝ երջանկության ճանապարհին ձևավորվող բարդ հարաբերությունների մասին

– «Առաջինը Օլիմպոսում» (2025, ռեժ. Արտեմ Միխալկով) — կենսահաստատող սպորտային դրամա օլիմպիական չեմպիոն Յուրի Տյուկալովի կայացման մասին

– «Բժիշկ Դինոզավրովը» (2025, ռեժ. Մաքսիմ Վոլկով) — հետաքրքիր անիմացիոն ֆիլմ դպրոցական Ֆիլ Դինոզավրովի արկածների մասին

– «Հյուսիսային բևեռ» (2025, ռեժ. Ալեքսանդր Կոտտ) — արկածային պատմություն մարդկային ոգու և տեխնոլոգիաների հաղթանակի մասին՝ պատմելով, թե ինչպես ատոմային սուզանավը պատմության մեջ առաջին անգամ հասավ Հյուսիսային բևեռին՝ սառցե շերտերի տակ անցնելով։

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ՝

Փետրվարի 20-ին (ուրբաթ)

14:30 – «Բժիշկ Դինոզավրովը»

17:00 – «Բուրատինո»

Փետրվարի 21-ին (շաբաթ)

12:30 – «Առաջինը Օլիմպոսում»

15:00 – «Ամուսնուդ բարև»

Փետրվարի 22-ին (կիրակի)

18:00 – «Հյուսիսային բևեռ»