Логотип

Հայաստանում կառուցվում է բռնապետական վարչակարգ․ ՀՅԴ-ն՝ Միքայել սրբազանի վճռի մասին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված դատավճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։

Կայացված որոշումը համարում են անօրինական և խայտառակ։

«Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ առաքելական սուրբ եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում»,- նշված է հայտարարության մեջ։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն համոզմունք է հայտնել, որ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը։

Sputnik Արմենիա