ՀՀ զինված ուժերի համալրման ժամետ է սահմանվել 2026 թ հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026 թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ: Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:
Որոշմամբ կարգավորվում է նաև կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական և արական սեռի քաղաքացիների զորակոչը:
Sputnik Արմենիա
