Հայաստանի Հանրապետության տարածքում մի շարք ավտոճանապարհներ փակ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝մանրամասնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (բուք) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Ջերմուկ և Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան-Ջուջևան և Նորավան-Կապան ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանների Երասխ-Զանգակատուն հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։
Ստեփանավանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Մ-4 ավտոճանապարհից Հաղարծին և Պարզ լիճ հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի (բուք է), Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից), Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի և Լոռու մարզերում, Եղվարդի, Աբովյանի, Բաղրամյանի, Արթիկի և Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է։
Փրկարար ծառայությունից վարորդներին կրկին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
