Логотип

Հայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականին. ՊԵԿ-ի տվյալները

Հայաստանում 2025 թվականին բացվել է 10 265 ձեռնարկություն (բացառությամբ ԱՁ–ի), փակվել` 264 ձեռնարկություն։ Այս մասին է վկայում Պետ​​եկամուտների կոմիտեի վիճակագրությունը։

Գրանցվել է 24 767 անհատ ձեռնարկատեր, հաշվառումից հանվել 6 849-ը։

2024 թվականի համեմատ մոտ կրկնակի ավելի (108%–ով) ձեռնարկություն է բացվել, փակվել է 74%–ով ավելին։ Անհատ ձեռներեցների առումով դինամիկան մոտ 106%-ով և 110%–ով ավելի է (երկու դեպքում էլ կրկնակի)։

Նշենք, որ ընկերություններ հեշտ բացելու առումով Հայաստանն աշխարհում առաջին հորիզոնականներից մեկն է զբաղեցնում (ըստ Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշային աղյուսակի), սակայն փակման առումով առաջատար չէ, քանի որ փակման ժամանակ երկարատև ստուգումներ են պահանջվում հարկային պարտքերի բացակայությունը ստուգելու համար: Արդյունքում մի շարք ընկերություններ դե յուրե գոյություն ունեն, բայց դե ֆակտո չեն գործում։

Sputnik Արմենիա