Логотип

«Հայաստան» դաշինք․ Երկրի խնդիրները ոչ միայն նրա քաղաքացիների, այլև ողջ հայ ժողովրդի խնդիրներն են

Այսօր, երբ երկիրը կանգնած է ծանր մարտահրավերների առաջ, իսկ ազգը պառակտված է, նման միջոցառումները, որոնց մասնակցում են հայեր աշխարհի բոլոր կողմերից, կարևոր նշանակություն ունեն։ Այս մասին Փարիզում աշխարհի 25 երկրի ավելի քան 150 ներկայացուցչի մասնակցությամբ կայացած համաժողովից հետո հայտարարել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի համակարգող, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Արձանագրվել է, որ Հայաստանի խնդիրները ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև ողջ հայ ժողովրդի խնդիրներն են, հետևաբար դրանց լուծման համար անհրաժեշտ են աշխարհասփյուռ հայության ջանքերը»,- նշել է նա։

News.am