Логотип

«Հայաստան» դաշինք․ Ընդդիմությունը նույնպես խաղաղություն է ուզում, բայց այն պետք է իրատեսական լինի

Ընդդիմությունը նույնպես խաղաղություն է ուզում և զոհեր չի ուզում, բայց խաղաղությունը պետք է իրատեսական լինի։ Այս մասին հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձախողել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը։

«Նա չկարողացավ օգտագործել առաջարկվող փոխզիջումային տարբերակները՝ հաջողության հասնելու համար»,- ասել է Օհանյանը։

Միևնույն ժամանակ, ընդդիմության առաջնորդը կարծում է, որ բանակը կարող էր պաշտպանել երկիրը։

«Սակայն այսօր միայն բանակին են դատում»,- ընդգծել է խորհրդարանականը։

Օհանյանը կարծում է, որ իշխող կուսակցությունն անկարող է արդար և ազնիվ գնահատական ​​տալ ընթացիկ իրականությանը։

News.am