Բաքուն պնդում է, որ «ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։
Ադրբեջանի ԱԳՆ–ից նշել են, որ փաստաթղթում ներառված մի շարք հարցեր «լուրջ մտահոգություն» են առաջացնում Բաքվում։
Մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարությունը «անընդունելի» է համարում փաստաթղթում հիշատակվող հետևյալ` «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Ղարաբաղի հայեր» արտահայտությունը, ինչպես նաև այս հարցի սահմանումը որպես Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթություններից մեկը։
Ավելին, Բաքուն իր դժգոհությունն է հայտնում փաստաթղթի բաժիններից մեկում` նվիրված է տարածաշրջանի կարգավորման գործընթացներում ԵՄ-ի հնարավոր ներդրմանը, ներառված դրույթի մասին, որն աջակցում է Միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիակատար, անհապաղ և արդյունավետ իրականացմանը, ինչը «միանշանակ ենթադրում է Ադրբեջանի դեմ ներկայացրած Հայաստանի հայցերը»։
Նախարարությունը հայտարարել է, որ փաստաթղթի այս դրույթները կարող են բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների հեռանկարների վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական Միության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի VI նիստից հետո, որը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում, կողմերը գործընկերության ռազմավարական նոր օրակարգ են ընդունել։
Sputnik Արմենիա
