Логотип

Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները

ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունից։

Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում։