Логотип

Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետը

Փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2026թ. համագործակցության ծրագիրը։

Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը, ըստ որոշ տվյալների, կազմում է 1,5 մլրդ դոլար: Նյու Դելին այդ գործարքների շրջանակում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, ՀՕՊ համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։

Sputnik Արմենիա