Логотип

«ՀայաՔվե»․ Փաշինյանը դեռևս նոր ազատազրկումների հրահանգ է տալու

Փաշինյանի վերարտադրվելը շատ մեծ հարցականի տակ է անգամ այն պայմաններում, երբ նա իշխանության մի շարք հավանական հավակնորդների ազատազրկել է։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» նախաձեռնությունը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այս ընթացքում հետաքրքրական իրողություն է տեղի ունեցել` ընդդիմադիր դաշտի հատվածավորումը (ֆրագմենտացիան) բերել է մի պարադոքսալ արդյունքի, երբ իշխանության բոլոր հնարավոր հավակնորդներին պարզապես հնարավոր չէ ազատազրկել։ Մեկին բանտարկես, մյուսը դուրս կգա, և այդպես շարունակ:

Փաշինյանը դեռևս նոր ազատազրկումների հրահանգ տալու է, նախկինում էլ բազմիցս բանտարկել է ընդդիմադիր առաջնորդներին, նրանք պետք է պատրաստ լինեն այդ փորձությանը:

Սամվել Կարապետյանը, Սրբազան հայրերը, տասնյակ այլ հարգարժան անձինք ազատազրկված են, և նրանք պետք է պատրաստ լինեն ընտրարշավին մասնակցելու նույնիսկ բանտախցից»:

News.am