Մինչև օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գործարքը` այս տարվա հուլիսին անցկացված հարցման արդյունքները հետաքրքրական են: Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» նախաձեռնությունը։
«Առաջիկայում նոր հարցումները կպարզեն, թե ինչպես է այդ գործարքն ազդել հանրային տրամադրությունների վրա, չնայած դժվար թե արմատական փոփոխություն լինի: Իսկ ահա հուլիսյան հարցման համաձայն` 74 %-ի կարծիքով` Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ:
Նախկին հարցումների համեմատ` տոկոսն էապես աճել է: Դա պայմանավորված է նրանով, որ Ալիևը, պարբերաբար ուժեղացնելով ռազմատենչ հռետորաբանությունը, ցույց է տալիս, որ ինքը շահագրգիռ չէ խաղաղության մեջ:
Օգոստոսի 8-ից հետո ևս նույնն է տեղի ունենում:
Ալիևը վերադարձավ Բաքու և շարունակաբար խոսում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու, բանակի կրճատման, միջանցք տալու, ադրբեջանցիներին ՀՀ-ում բնակեցնելու պահանջների մասին»:
News.am