Логотип

«ՀայաՔվե» նախաձեռնությունը պատրաստվում է բողոքարկել փոփոխություններն ընտրական օրենսգրքում

«ՀայաՔվե» նախաձեռնությունը պատրաստվում է բողոքարկել «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունները։ Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նշենք, որ հունվարի 23-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հրատապ ռեժիմով ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխղություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Ըստ դրա՝ եթե պարզվի, որ դիտորդն աջակցում է որևէ կուսակցության, ապա ԿԸՀ-ն իրավունք ունի վարույթ հարուցել և ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը։

«Իրավաբանների հետ վերլուծում ենք օրենքի նախագիծը՝ ըստ հնարավորության Սահմանադրական դատարանում այն բողոքարկելու համար։ Անձամբ մենք բողոքարկող սուբյեկտ չենք, բայց անպայման դրա տարբերակը կգտնենք։ Եթե դրա համար չկարողանանք տարբերակ գտնել մինչև ընտրությունները, ապա միևնույնն է՝ համզոված եղեք՝ ելք կգտնենք մեր քաղաքացիների քվեն պաշտպանելու։ Գործող վարչախմբին էլ ասեմ՝ եթե փորձեք մեր հանրության քվեն գողանալ՝ ձեզ մոտ դա չի ստացվելու»,- ասաց Չալաբյանը։

Վստահեցրեց՝ հետամուտ են լինելու, որ ընտրություններով հնարավոր լինի իշխանափոխություն իրականացնել։

Հիշցենենք՝ 2026- խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսին։

Sputnik Արմենիա