Логотип

Հայերի «դատավարությունը» Բաքվում. փաստաբանները կրկին նույն «պահանջով» են հանդես եկել

Բաքվում այսօր կայացել է հայ գերիների (այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության) գործով հերթական շինծու դատավարությունը։

Փաստաբանները կրկին հանդես են եկել արդարացման «դատավճիռներ» կայացնելու հերթապահ հայտարարություններով։

Հաջորդ «դատական նիստը» նշանակված է դեկտեմբերի 11-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա