«Եկեղեցին մեզ համար սուրբ կառույց է, եկեղեցու պաշտպանությունը պետք է իրականացվի հենց այն տարբերակով, այն տրամաբանությամբ, որը կորոշի մեր եկեղեցին ու Վեհափառ հայրապետը»,- «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումից մեկնարկից առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ ՀՀԿ-ն իր բոլոր ռեսուրսներով կանգնած է եկեղեցու կողքին, պատրաստ է ցանկացած անհրաժեշտությամբ, տրամաբանությամբ պաշտպանել եկեղեցին, ցավոք սրտի, ազգությամբ հայ հարձակվողներից. «Նման բան պատմության մեջ կամ չի եղել կամ քիչ է եղել»։
Panorama.am
