Логотип

Հայկ Մամիջանյան․ Փաշինյանն ավելի լուրջ է վերաբերվում և վախենում իմպիչմենտի գործընթացից

Երեկ քաղբանտարկյալ, իմպիչմենտի միասնկան թեկնածու Դավիթ Համբարձումյանը նամակով դիմել է ՀՀԿ-ի ԳՄ-ին և դրա արձագանքը Հանրապետականը նիստից հետո պաշտոնապես կտա։ Այս մասին, այսօր՝ մարտի 3–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նշելով, որ իմպիչմենտի համար որևէ իրավական արգելք չկա՝ Մամիջանյանն ասաց, թե դրան դեմ լինելը նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որովհետև իմպիչմենտի կարևորագույն բաղադրիչը փողոցային պայքարն է, առանց որի հնարավոր չէ։

«Իմպիչմենտը և ընտրական գործընթացները իրար չեն հակասում ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական ու քաղաքագիտական տեսանկյունից, որովհետև նույնիսկ եթե իմպիչմենտը չհաջողի, ապա առկա փողոցային պայքարը, ակտիվությունը հավելյալ լծակ է իշխանությունների նկատմամբ, որպեսզի ընտրությունները չկեղծվեն, կամ գոնե ակնհայտ կեղծիքներ անելուց առաջ երկու անգամ մտածեն»,-հայտարարեց Մամիջանյանը։

Նա նշեց, որ արդեն իսկ կեղծվում են ընտրությունները՝ թե՛ պետական միջոցների օգտագործմամբ, թե՛ արտաքին դերակատարների կողմից հնչող կոչերով և թե՛ իրականացվող բռնաճնշումներով, որոնք առկա են հիմնական ընդդիմադիր դերակատարների նկատմամբ։

«Ասածս չի նշանակում, որ կասկածի տակ կարող է դրվել ընտրություններին մեր քաղաքացիների մասնակցությունը։ Ընտրություններին պետք է պարտադիր մասնացել, որովհետև ընտրություններին Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը «ֆիքս» քանակ է և այն շատ ավելի փոքր տոկոս կկազմի, եթե ընտրություններին մասնակցությունը բարձր լինի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորը Հայտարարեց, որ իմպիչմենտի գործընթացն ուղղված է մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմ և որևէ այլ օրակարդ այդտեղ որոնելու իմաստ չկա։

 «Ես լավ չեմ պատկերացնում, թե մենք ինչ ենք ասելու մեր պայքարի ընկերներին, եթե չօգտագործենք այս գործիքը, ասելու ենք դժվար էր՝ չարեցինք։ Մի քանի տարի անազտության մեջ մնալն էլ էր դժվար, բայց մեր պակքարի ընկերներից շատերը մինչ այսօր տոկուն մնում են իրենց համոզմունքներին»- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ավելի լուրջ է վերաբերվում և վախենում իմպիչմենտի գործընթացից, որովհետև ընդդիմության թեկնածուն հայտնվել է անազատության մեջ։

«Այս նամակով Դավիթ Համբարձումյանը ցույց տվեց տոկոնության համարձակության և բոլորիս համար ամենակարևոր նպատակի համար սեփական ամբիցիաները ստորադասելու հատկանիշներ, հերթը մեր բոլորինն է»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

News.am