Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է Տաշքենդում անցկացված Agzamov Memorial 19-րդ միջազգային մրցաշարի հաղթող։
Տասը տուրերի ընթացքում հայ շախմատիստը տարել է հինգ հաղթանակ և հինգ պարտիա ավարտել ոչ-ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն։
Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 7,5 միավոր՝ կիսելով առաջին-երկրորդ տեղերը ռուս գրոսմայստեր Արտյոմ Ուսկովի հետ, որը նույնպիսի արդյունք է գրանցել։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջինն է ճանաչվել Մարտիրոսյանը։
Նշենք, որ ուզբեկստանցի Գեորգի Ագզամովը Միջին Ասիայի առաջին գրոսմայստերն էր։ Նա մահացել է 1986 թվականին 31 տարեկան հասակում՝ Սևաստոպոլի մերձակայքում ձորն ընկնելու հետևանքով։
Sputnik Արմենիա
