Հայոց եկեղեցին քննարկում է Կոմիտաս վարդապետին սրբադասելու հարցը։ Այս մասին նշված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։ Հարցը քննարկվել է, մասնավորապես, նոյեմբերի 4-7-ը Մայր աթոռ Սուրբ Էջմիծանում անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում։
«ԳՀԽ քննարկեց և որոշեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի վախճանման 1700-ամյակին նվիրված հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման և Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցի քննության նպատակով ձևավորել հանձնախմբեր»,- տեղեկացնում է Մայր աթոռը։
Նշենք, որ Կոմիտասը 1881-1893 թվականներին ուսանել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1894 թվականին՝ ձեռնադրվել աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին նրան շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։
Կոմիտասի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։
Sputnik Արմենիա
