Логотип

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորների թեկնածուների անունները

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին 3 տասնյակի անունները հայտնի են՝ ցուցակը կգլխավորի դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին հայտարարություն է հրապարակվել դաշինքի ֆեսբուքյան էջում:

«ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը»,- ասված է հայտարարությունում: Ցուցակն ունի այս տեսքը.

1. Ռոբերտ Քոչարյան

2. Իշխան Սաղաթելյան

3. Աննա Գրիգորյան

4. Սևակ Խաչատրյան

5. Արթուր Խաչատրյան

6. Քրիստինե Վարդանյան

7. Աղվան Վարդանյան

8. Գեղամ Մանուկյան

9. Ագնեսա Խամոյան

10. Լևոն Քոչարյան

11. Արթուր Սարգսյան

12. Լիլիթ Գալստյան

13. Մեսրոպ Մանուկյան

14. Գառնիկ Դանիելյան

15. Քրիստինե Նազարյան

16. Բորիս Թամոյան

17. Նարեկ Մանթաշյան

18. Լուսինե Քարամյան

19. Գերասիմ Վարդանյան

20. Կարեն Սիմոնյան

21. Անուշ Առաքելյան

22. Արման Ղազարյան

23. Արթուր Օհանյան

24. Արմենուհի Կյուրեղյան

25. Միհրդատ Մադաթյան

26. Իգոր Սարգսյան

27. Ռուբինա Պետրոսյան

28. Սամվել Հակոբյան

29. Արծվիկ Մինասյան

30. Անուշ Բրուտյան

Նշենք, որ այս գումարման ԱԺ–ում «Հայաստան» խմբակցություն ունի 27 մանդատ։

Հատկանշական է, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդգրկված չէ ցուցակում, խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը 29–րդն է։ Ցուցակում չկա նաև Արմեն Ռուստամյանի անունը, իսկ Լևոն Քոչարյանը 10–րդն է։

Հիշեցնենք՝ ԱԺ հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:

Մասնակցելու վերաբերյալ հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։

Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։

Sputnik Արմենիա