Логотип

Հայտնի է՝ ով կդառնա Փարաքարի համայնքապետ

«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար համայնքի նոր ղեկավարի ընտրություններին առաջադրելու է Օնիկ Հախվերդյանի թեկնածությունը, գրում է «Փաստ» օրաթերթը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հախվերդյանն ինչպես 2025 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընտրություններում հանդիսացել է ցուցակի 2-րդ համարը։

Հոկտեմբերի 7-ին տեղի կունենան Փարաքար համայնքի նոր ղեկավարի ընտրություններ։ Վալոդյա Գրիգորյանի մահվանից հետո ավագանին իր կազմից ընտրելու է համայնքապետ:

Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Փարաքարի համայնքապետ Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Փարաքարի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Գևորգ Հարությունյանը:

2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։

Armenia Today