«NovAir» ավիաընկերությունը կվերսկսի Երևան-Կապան-Երևան չվերթերը մարտի 31-ից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ավիաընկերությունից։
Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Երևան-Կապան երթուղին սպասարկող L-410 ինքնաթիռը սպասարկումից հետո վերադարձել է Հայաստան։
«Երևան-Կապան-Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն երկուշաբթիից ուրբաթ։ Տոմսի գինը նույնն է՝ 20,000 դրամ», – հայտնեցին ավիաընկերությունից։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում էր կայացվել կասեցնել ավիաընկերության լիցենզիան վեց ամսով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը՝ միակ ինքնաթիռը Չեխիա սպասարկման ուղարկելու պատճառով։
Երևան-Կապան կանոնավոր չվերթը սկսել են իրականացնել 2023 թվականի օգոստոսի 21-ից։ Չվերթերը իրականացվել են 17 ուղևորի համար նախատեսված L-410 UVP E20 ինքնաթիռով։
