Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին փողերի լվացում և կեղծ փաստաթղթերի օգտագործում են մեղսագրում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վահան Քերոբյանի տանը խուզարկություն են իրականացրել, և նա կրկին ձերբակալվել է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` խոսքը նոր գործի մասին է, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում։ ՔԿ–ն առայժմ չի մեկնաբանել այս լուրը։
Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է նաև կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։
