Գեղասահորդներ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին մարզական զույգը 2026-ի Օլիմպիական խաղերի բացմանը կդառնա Հայաստանի հավաքականի դրոշակակիրը, հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Փետրվարի 6-22-ը Միլանում կայանալիք խաղերին Հայաստանից կմասնակցեն հինգ մարզիկներ: Բացի դրոշակակիրներից, նրանք են՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Հարություն Հարությունյանը:
Սակայն խաղերի բացման արարողությանը դահուկորդներ Միքայելյանն ու Գալստյանը չեն կարողանա մասնակցել, քանի որ հաջորդ օրը մրցումների են Թեզերոյում (ալպյան հովտում):
Խաղերի փակման ժամանակ Հայաստանի հավաքականի դրոշակակիրները կլինեն Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը։
