Логотип

Հայտնի է` ով կլինի Իրանի նոր դեսպանը Հայաստանում

Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Խալիլ Շիրգուլամին։ Ինչպես տեղեկացնում է IRNA–ն, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Այդ պաշտոնում նա կփոխարինի Մեհդի Սոբհանիին, որն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Վրաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Ալի Մոջանին։

Sputnik Արմենիա