Логотип

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվել է

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվել է, ֆեյսբուքյան էջում հայտնել է պաշտպան Արսեն Բաբայանը։

«Խաչիկ Գալստյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը քննելով դատարանը (դատավոր Ս. Դադոյան) որոշեց կիրառել տնային կալանք խափանման միջոցը: 2 օրից Խաչիկը կլինի տանը»,-կեսգիշերին գրել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է 2025 թ. դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նա ձերբակալվել է Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում։ Նշել էին նաև, որ այս գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:

Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։

Sputnik Արմենիա