«Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավար Արամ Քոչարյանի խափանման միջոցը փոխվել է: Այս մասին «Ֆեյսբուքում» հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
««Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավար Արամ Քոչարյանի կալանքը դատարանը փոխեց` կիրառելով տնային կալանք խափանման միջոց»,–գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Արամ Քոչարյանը դեկտեմբերի 30–ին ձերբակալվել, ապա մեկ ամսով կալանավորել էր Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններում ընտրակաշառք տալու գործի շրջանակում։
Sputnik Արմենիա
