Логотип

Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Փետրվարի 1-ին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 11։00-ին։

Նշվում է, որ պատարագի ավարտին կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ։

«Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու սրբազան արարողությանը։

Հատված օրվա սուրբգրային ընթերցումից. «Ես եմ կյանքի հացը։ Ով գալիս է դեպի ինձ, քաղց չի զգա բնավ, և ով հավատում է ինձ, չի ծարավի երբեք։ Բայց այժմ ասացի ձեզ. դուք ինձ տեսաք և դեռ չեք հավատում։ Բոլոր նրանք, ում Հայրն ինձ է տալիս, կգան ինձ մոտ, և ով ինձ մոտ կգա, չեմ մերժի նրան. որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու համար, այլ նրա կամքը, ով ինձ ուղարկեց» (Հովհաննեսի ավետարան 6։35-38)»,- նշվում է Մասյացոտնի թեմի տարածած հաղորդագրությունում։

Aysor.am