Логотип

Հայ աշակերտները Աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել են մեդալների

Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 աշակերտներ մասնակցել են ՌԴ Սոչի քաղաքում անցկացված Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադային՝ արժանանալով 3 ոսկե և 2 արծաթե մեդալների:

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Թիմային հաշվարկով Հայաստանի թիմը զիջել է միայն ՌԴ-ի թիմին:

Հայաստանը ներկայացրել են՝

– Գոռ Հասրաթյան – 2025 թ. շրջանավարտ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, ոսկե մեդալ,

– Նատալի Մարգարյան – 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,

– Ռուզաննա Շիրոյան – 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,

– Բագրատ Բագրատյան – 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ,

– Անահիտ Գալստյան – 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ:

Թիմի ղեկավարն էր դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Արտավազդ Հարությունյանը:

Նշվում է, որ թիմի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը:

Sputnik Արմենիա