Իրանի պարսից լեզվի և գրականության ակադեմիայի պատվավոր անդամի կոչում է շնորհվել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին։
Արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 24-ին ԵՊՀ-ում: Ոսկանյանին կոչման շնորհման վկայականը հանձնել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:
News.am
