Логотип

Հայ Երիտասարդաց Դաշնակցության անդամները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսության առջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ Երիտասարդաց Դաշնակցության (AYF) անդամ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ Լոս Անջելեսում տեղակայված ՀՀ հյուպատոսության առջև:

Երիտասարդները հյուպատոսության դարպասներին փակցրել են «5 տարի առաջ Նիկոլը հանձնեց Շուշին և մեր սուրբ հողերը» և «Ազատ Արցախ, ազատություն հայ ռազմագերիներին, Նիկոլը պետք է հեռանա» գրությամբ պաստառներ։