Այսօր՝ հունվարի 27-ին, Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի համար մարտի դաշտում ընկած իր զավակներին։
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը միանում է հայ ժողովրդին»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
Այսօր ոչ աշխատանքային օր է։
Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։
Նրանք նշել են, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։
«Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետև ավանդաբար հունվարի 28-ին պաշտնոյաներն այցելում են Եռաբլուր»,- ասել էր Ռուբինյանը։
News.am
