Логотип

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը պատրաստ է աջակցել Իրանը լքած քաղաքացիներին

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը պատրաստ է աջակցել Իրանից Հայաստան ժամանողներին, ինչի կապակցությամբ իրականացնում է ընթացիկ իրավիճակի մշտադիտարկում և հնարավոր մարդասիրական ռիսկերի վերլուծություն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց կենտրոնի տնօրեններից մեկը` Ալեքսեյ Բուտիրսկին։

«Կենտրոնն աշխատում է Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ։ Ռուսաստանի, Հայաստանի կամ Իրանի իրավասու մարմինների կողմից համապատասխան հարցում կամ որոշում ստանալու դեպքում պատրաստ ենք անհրաժեշտ մարդասիրական օգնություն և աջակցություն ցուցաբերել Հայաստանի տարածք ժամանողներին», – նշեց Բուտիրսկին։

Խոսքը կարող է վերաբերել նաև բարդ իրավիճակում հայտնված և Հայաստանի տարածքով տարանցման ժամանակ աջակցության կարիք ունեցող ՌԴ քաղաքացիներին։

Բուտիրսկին նշեց, որ ժամանակավոր ապաստանի կետեր տեղակայելու, եկողներին տաք սննդով և խմելու ջրով, հեռախոսով և ինտերնետի հասանելիությամբ ապահովելու համար կենտրոնն ունի անհրաժեշտ ռեսուրսներ:

Բացի այդ, կենտրոնի աշխատակիցները կարող են օգնել մարդկանց տեղափոխել օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ և ավտոկայաններ: