Նա նշեց, որ տուժածն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան։
Էլբակյանի խոսքով՝ տուժած սակրավորը Սիրիայում առաքելություն էր իրականացնում փետրվարի 8–ից։ Նա հումանիտար առաքելությամբ Սիրիա մեկնած 83 հոգուց բաղկացած խմբի կազմում էր։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
