Логотип

Հաջիև․ Մեր ամերիկացի գործընկերները մասնակցում են Հայաստանում «Զանգեզուրի միջանցքի» կառուցմանը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Նյու Յորքում տեղի ունեցած 6-րդ Կասպյան բիզնես ֆորումում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մասնակցում է Հայաստանում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցմանը։

«Աշխատանքներ են տարվում Հայաստանի տարածքում գտնվող «Զանգեզուրի միջանցքի» 42 կիլոմետրանոց հատվածում։ Աշխատանքներին ներգրավված են մեր գործընկերները ԱՄՆ-ից։ Երրորդ հատվածը ներառում է Նախիջևանը։ Այստեղ նույնպես լրացուցիչ ներդրումներ են կատարվում, և մենք հրավիրում ենք համագործակցության միջազգային այլ գործընկերների, այդ թվում՝ եվրոպական երկրներին։ Գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածք դարձնելն է»,- հավելել է նա։

Հաջիևի խոսքով՝ «2020 թվականից սկսվել է Բաքվից մինչև Զանգիլան և Հայաստանի սահման ընկած երկաթուղային նախագծի իրականացումը, որը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի կեսերը»:

Alpha News