Логотип

Հարազատներն ու հայտնիները վերջին հրաժեշտն են տվել Տիգրան Քեոսայանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի հոգեհանգստյան արարողությունն անցկացվել Է Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցում։ Հոգեհանգստի կարգը վարում էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Բացի հարազատներից և մտերիմներից անվանի հայ կինոռեժիսորին վերջին հրաժեշտը տալու էին եկել բազմաթիվ հայտնի ու անվանի մարդիկ` հումորիստ Եվգենի Պետրոսյանը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը, մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան և այլք։

Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը Մոսկվայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում

Սիրելի ընկերոջը հավաքավածները ճանապարհեցին ծափահարություններով:

Sputnik Արմենիա