Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի նոր հատուկ ներկայացուցչի նշանակման գործընթացն ավարտվում է։ Դրա մասին հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից՝ ի պատասխան APA գործակալության հարցման։
«Հարավային Կովկասը և Սևծովյան տարածաշրջանը կարևոր են դաշնակից երկրների ընդհանուր անվտանգության համար։ Դա արտացոլվում է տարածաշրջանի մի շարք պետությունների, դրանց թվում՝ Ադրբեջանի հետ մեր երկարատև գործընկերային հարաբերություններում։ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռազմական դաշինքի հատուկ ներկայացուցչի նշանակման գործընթացն ավարտվում է։ Մենք շուտով ավելի մանրամասն տեղեկություն կտրամադրենք այդ հարցի վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։
News.am
