Логотип

«Հարավային Պարսին» հասցված հարվածներից հետո դադարեցվել է Իրանից Թուրքիա գազի արտահանումը

Իրանից Թուրքիա բնական գազի մատակարարումը դադարեցվել է «Հարավային Պարս» խոշոր նավթագազային հանքավայրին հասցված հարվածներից հետո։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա անցյալ շաբաթ «Հարավային Պարս» խոշոր հանքավայրին հարվածելուց հետո», – ասված է հաղորդագրությունում։

Գազի մատակարարման թուրքական ասոցիացիայի տվյալներով՝ Իրանին բաժին է ընկնում Թուրքիա մատակարարվող բնական գազի մոտ 14%-ը։

Գործակալությունը հավելել է` առայժմ պարզ չէ, թե որքան կտևի մատակարարումների դադարեցումը։

Sputnik Արմենիա