Մայր աթոռը կոչ է անում տարբեր մեքենայությունների միջոցով Հայ առաքելական սուրբ եկեղեցին չներքաշել քաղաքական դաշտ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահան Արթենյանը։
«Վերջին օրերին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների առնչությամբ շատ է շահարկվում Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Հստակ է, թե ինչ նպատակադրումով է դա կատարվում որոշ քաղաքական ուժերի կողմից։ Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել, և հարկ չկա եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ՝ արդարացնելու հակաեկեղեցական գործողությունները»,- ընդգծել է քահանան։
Sputnik Արմենիա
