Логотип

ՀԲ-ն ՀՀ-ի համար 2025 թ-ի կտրվածքով կանխատեսում է ՀՆԱ-ի 5,2 %, իսկ 2026-ի համար՝ 4,9 % աճ

Համաշխարհային բանկը Հայաստանում 2025 թվականին կանխատեսում է ՀՆԱ-ի 5,2 %, իսկ 2026 թվականին՝ 4,9 % աճ: Այս մասին ասվում է Հայաստանի տնտեսության վիճակի մասին ՀԲ հերթական զեկույցում (Country Economic Update):

Կանխատեսումը չի ներառում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի` օգոստոսի 8-ի համաձայնագրերը և դրանց կնքմանը հաջորդած իրադարձությունները (Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան հացահատիկի մատակարարումը):

ՀԲ-ի աճի կանխատեսումները մոտ են Հայաստանի կառավարության կանխատեսումներին, որը 2026-2028 թվականների համար կանխատեսում է 5,3 % միջին աճ:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժը մնում են ՏՏ (25,6 %) և շինարարության (18,5 %) ոլորտները: Առևտրի և ծառայությունների ոլորտը (ՏՏ-ն չհաշված) գրանցել է 4,4 % աճ (այն 2022-2023 թվականների համեմատ դանդաղել է), իսկ արդյունաբերությունում նկատվում է 12,1 %-ի չափով անկում։ ՀԲ-ի վերլուծությունն արվել է օգոստոսին՝ կես տարվա տվյալների հիման վրա, սակայն հետագա ամիսներին ընդհանուր պատկերը էապես չի փոխվել։ Գործազրկությունը փոքր-ինչ նվազել է՝ 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմելով 13,1 %՝ 2024-ի տարեվերջի13,9 %-ի դիմաց։ ՀԲ-ն նշում է, որ նվազումը կարող էր լինել ֆորմալ պատճառով՝ պետական ստուգումների արդյունքներով ստվերային զբաղվածության կրճատման հաշվին։

Ինչ վերաբերում է առանձին գործոններին, ապա 2024 թվականին, երբ, կապված արտարժույթի փոխարժեքի հետ, Ռուսաստանի կառավարությունը վերացրեց ոսկու արտահանման տուրքերը՝ , Հայաստանի տարածքով վերաարտահանման խթաններն ավելի քիչ են մնացել (հիմնականում տուրքի վճարումից խուսափելու համար)։ Վերլուծելով մյուս ոլորտները՝ 2025–ի տարեսկզբից զբոսաշրջիկների ներհոսքի անկում է գրանցվել, սակայն այն աճել է մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Արդյունքում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել է շուրջ 1,5 միլիոնի՝ 2024 թվականի նույն ամիսների ընթացքում մի փոքր գերազանցելով1,48 միլիոնի նշագիծը։ Օտարերկրյա զբոսաշրջիկների հիմնական մասը շարունակում է մնալ Ռուսաստանից այցելուների քանակը (41%):

Դրամական փոխանցումների ծավալը 2025 թվականի առաջին կիսամյակում մնացել է մոտավորապես 2024 թվականի նույն ժամանակահատվածի մակարդակին (մոտ 588 մլն դոլար՝ 595 մլն դոլարի դիմաց-խմբ.)։ Ամենաբարձր ցուցանիշը (2 միլիարդ 584 միլիոն դոլար) գրանցվել է 2022 թվականին՝ կարճաժամկետ և միջնաժամկետ բնակության եկած ՌԴ քաղաքացիների զգալի ներհոսքի պատճառով։

Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա օգոստոսի վերջի դրությամբ այն կազմել է 2024 թվականի ՀՆԱ-ի 47,7 %-ը (այսինքն՝ ՀՆԱ-ի 50 % նիշից ցածր)։

Նշվում է, որ2026-2027 թվականներին կավելանա ներդրումների դերը տնտեսական աճի ապահովման գործում՝ ի հաշիվ ինչպես պետականաշինության, այնպես էլ բիզնեսի տեխնոլոգիական վերազինմանն ուղղված աջակցության միջոցների:

Sputnik Արմենիա