Հայկական ֆուտբոլի լեգենդ, ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը պատրաստ է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ գրված գիրքը արդեն իսկ պատրաստ է իտալերենով:
«Մեծ պատիվ էր Հենրիխին օգնել գրելու այս գիրքը, քանի որ ծանոթացա լավ մարդու, բարի, կրթված մի անձնավորության հետ: Նա բացվեց ու պատմեց իր պատմությունն ինձ: Գրքում շատ բան կա, շատ բան իր անձնական կյանքից` պատմություն իր հոր մասին, որին կորցրել է 7 տարեկանում, հայաստանյան առանց լույս ու առանց տաք ջրի կյանքի մասին»,-նշել է Ալչիատոն:
Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը կրում է «Իմ կյանքը ուշադրության կենտրոնում» (La mia vita sempre al centro) խորագիրը: