Логотип

Հետապնդումների ենթարկվող «Անտիֆեյքի» խմբագրակազմը ԱՄՆ դեսպանատան մոտ են

Իշխանությունների կողմից հետապնդումների ենթարկվող «Անտիֆեյքի» խմբագրակազմն այսօր բողոքի ակցիա է իրականացրել ԱՄՆ դեսպանատան մոտ՝ հրավիրելով ազատ խոսքի նկատմամբ իրականացվող ճնշումների վրա։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ լրատվականի  «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են փոդքասթի ժամանակ հնչեցված մտքերի համար։

Խմբագրակազմն այսօր փոխանցեց նաև Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձը ուղղված ԱՄՆ դեսպանին ։

«Մեր խնդիրն է այսօր այդ ուղերձը առձեռն փոխանցել ԱՄՆ դեսպանին, որպեսզի վաղը, մյուս օրը չկարողանան ասել, որ պարզապես տեղեկացված չեն։ Ուղերձի հետ մեկտեղ մենք ներկայացնելու ենք նաև «Անտիֆեյք» խմբագրության նամակը, որտեղ մանրամասն նկարագրվում է՝ ինչպես է եղել դեպքը, ինչպես են ներխուժել բնակարաններ և խուզարկություններ իրականացրել նաև «Անտիֆեյքի» խմբագրությունում, ինչ են առգրավվել։ Փաստական տվյալները մենք կփոխանցենք իրենց, և արդեն իրենց է մնում որոշել՝ արձագանքում են, թե չեն արձագանքում»,– նշեց աջակիցը։

Աջակիցների խոսքով՝ իրենք հավաքվել են ԱՄՆ դեսպանատան առաջ, որպեսզի արտահայտեն իրենց բողոքի ձայնը վարչախմբի կողմից իրականացվող ռեպրեսիաների և այդ համատեքստում միջազգային կառույցների լռության առթիվ։

«Միացյալ Նահանգների հարգելի դեսպան Քրիստինա Քվին, շինծու քրեական հոդվածով հերթական անգամ կալանավորվել են «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը։ Նրանք կալանավորվել են տխրահռչակ խուլիգանության հոդվածով, որով մեկ անգամ արդեն իսկ կալանավորվել և արդարացվել էին։ Սակայն իրականում նրանք կալանավորվել են այն բանի համար, որ հստակորեն ու շարունակաբար քննադատել են գործող իշխանություններին և նրանց հակապետական քայլերը։ Նրանք կալանավորվել են իրենց ընդդիմադիր կեցվածքի, իրենց քաղաքական խոսքի և սուր քննադատության համար»։

Ակցիայի մասնակիցները հարց ուղղեցին Քրիստինա Քվինին․

«Հարգելի դեսպան Քրիստինա Քվին, այս համատեքստում ես ձեզ հարց եմ ուղղում․ արդյոք նորմալ է, որ քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կարող են կալանավորվել փոդքաստի շրջանակներում հնչեցված քննադատության, ընդդիմադիր խոսքի և իրենց քաղաքական հայացքների համար»։

«ՓաստԻնֆո»