Այսօր կայանալիք բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ստեղծվել է լարված մթնոլորտ։
Աշխատակիցները հայտնում են, որ ղեկավարությունից ստացել են հստակ հանձնարարություն՝ չներկայանալ դատարանի բակ՝ Կարապետյանին աջակցելու կամ դատական պրոցեսին հետևելու նպատակով, գրում է Past.am–ը։
Չնայած այն հանգամանքին, որ մարդկանց աշխատանքը ավարտվում է 17.30 ու նիստը հետո է ընթանում։
Ընկերության ներկայիս ղեկավարությունը աշխատակիցներին սպառնացել է աշխատանքի ազատմամբ և այլ լուրջ հետևանքներով։