ՀԺԱՄ կուսակցությունը չի մասնակցի 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։
«Այս իրավիճակից դուրս գալու համար մեկ առանձին քաղաքական ուժի կարողությունները բավարար չեն, այն հնարավոր է իրականացնել միայն հանրության և քաղաքական միավորների լայն համագործակցությամբ։
Այդ իսկ պատճառով ՀԺԱՄ-ն իր աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին»,- այս մասին հայտնել է կուսակցության վարչությունը՝ կոչ անելով համախոհներին ակտիվ մասնակցել ընտրություններին և հավատալ, որ Հայաստանը ունի ուժեղանալու հնարավորություն։
Yerevan Today
