Логотип

«Հիմա մի բան կասեմ, որն անսպասելի կլինի». Պուտինը` Ուկրաինայի ընտրությունների մասին

Եթե Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն, Ռուսաստանը պատրաստ է մտածել քվեարկության օրը հարվածներ հասցնելուց զերծ մնալու մասին։ Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հիմա մի բան կասեմ, որն անսպասելի կլինի։ Մենք պատրաստ ենք մտածել Ուկրաինայում ընտրությունների ժամանակ անվտանգություն ապահովելու մասին։ Գոնե դադարեցնել, ձեռնպահ մնալ քվեարկության օրը երկրի խորքին հարվածելուց»,-ասաց Պուտինը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության տարածքում, տարբեր գնահատականներով, ապրում են Ուկրաինայի 5-10 միլիոն քաղաքացիներ, որոնք ձայնի իրավունք ունեն։ Եվ եթե Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն, ՌԴ իշխանությունները կպահանջեն, որ Ռուսաստանում բնակվող այդ քաղաքացիներին ևս քվեարկելու հնարավորություն տրվի։

Հիշեցնենք` Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 9-ին հայտարարեց, որ առաջիկա 60-90 օրվա ընթացքում պատրաստ կլինի ընտրություններ անցկացնել։ Նա ամերիկացի և եվրոպացի գործընկերներին խնդրեց օգնել ընտրությունների անցկացման անվտանգությունն ապահովելու հարցում։

Sputnik Արմենիա