Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀԾԿ հանձնաժողովից։
Հանձնաժողովի նիստի օրակարգում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։
Հիշեցնենք որ նախօրեին՝ նոյեմբերի 9–ին, Թալինում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր. «Ես, որպես ժամանակավոր կառավարիչ, իմ կառավարման 3,5 ամսվա ընթացքում ուսումնասիրությունների արդյունքում վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից»։
