Логотип

ՀՀ կառավարությունը Երևանի քաղաքապետարանին 26,3 մլրդ դրամ կտա տրանսպորտի զարգացման համար

Երևանի քաղաքապետարանը 2025 թվականի արդյունքներով կանխատեսում է, որ 5,5 մլրդ դրամով պակաս գումար կկարողանա հավաքագրել տրանսպորտի ուղեվարձից։ Այդ պակասուրդը լրացնելու, ինչպես նաև քաղաքային տրանսպորտի պահպանումն ու զարգացումն ապահովելու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշեց 26,3 մլրդ դրամ տրամադրել Երևանի քաղաքապետարանին։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է քաղաքային տրոլեյբուսային և ավտոբուսային պարկերի, ինչպես նաև մետրոպոլիտենի սուբսիդավորմանը: Բացի այդ, նախատեսվում է ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս, որոնց համար արդեն իսկ կատարվել է 30 % կանխավճար և անհրաժեշտ է կատարել մնացած 70 %–ը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որն արժե 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։

Sputnik Արմենիա