Логотип

ՀՀ կառավարությունը 25 մլն դոլարի պրոցեսորներ կգնի պետական ԱԲ կենտրոնի համար

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 25 մլն դոլարի գրաֆիկական պրոցեսորներ (GPU) ձեռք բերելու վերաբերյալ՝ ԱԲ–ի պետական ​​ կենտրոն ստեղծելու համար, որի գործարկումը նախատեսված է 2027 թվականին։

Բացատրական գրության համաձայն՝ նախաձեռնությունն ուղղված է ազգային հաշվողական ենթակառուցվածքը զարգացնելուն և արտասահմանյան տվյալների կենտրոններից կախվածությունը նվազեցնելուն։ Այսօր պետական ​​ծրագրերի համար հաշվողական հզորությունները վարձակալվում են, այդ թվում՝ Amazon Web Services-ից։

Նախատեսվում է նաև մասնագիտացված աջակցության կենտրոնի (զանգերի կենտրոնի) ստեղծում պետական ​​գերատեսչությունների համար՝ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների ներդրման և օգտագործման հարցերով։

Սարքավորումները ձեռք կբերվեն Firebird AI ընկերության միջոցով, որը պրոցեսորները կգնի Nvidia-ից։ Մատակարարի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Firebird-ը Հայաստանում արդեն իրականացնում է տվյալների կենտրոնի կառուցման նախագիծ և գործընկերային հարաբերություններ ունի Nvidia-ի հետ։

Firebird AI-ը, որը հիմնադրվել է Հայաստանի և Սփյուռքի ձեռնարկատերերի կողմից՝ Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի մասնակցությամբ, նախագծում մոտ 500 մլն դոլար կներդնի։

Հայաստանում զուգահեռ գործում է Eleveight տվյալների կոմերցիոն կենտրոնը, որը նույնպես օգտագործում է Nvidia-ի լուծումները։

Sputnik Արմենիա