ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ են ձերբակալվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ»,– հայտնեցին կոմիտեից։
Պաշտոնյաները մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ:
Հակակոռուպցիոն կոմիտեն այլ մանրամասներ չի հայտնում` ելնելով նախաքննության շահերից։
